23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովն ամփոփել է «3+3»  ձևաչափով հանդիպման արդյունքները

Լավրովն ամփոփել է «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքները

«3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Հարավային Կովկասի անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգն այն է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ներդնել իրենց սխեմաները, որոնք ուղղված չեն տարածաշրջանի խնդիրները կարգավորելուն, այլ նպատակ ունեն այստեղ մտցնել նատօակենտրոն ձևաչափեր, երկու հարևան պետությունների միջև սեպ խրել, օգտագործել իրենց հնարավորությունները ճնշում գործադրելու համար։

Լավրովը նշել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակում են խնդիրներ մնալ:

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու համար։ «Հիշեցրել ենք այն պատրաստությունների մասին, որոնք ստեղծվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքների արդյունքում, ինչպես հաղորդակցություների ապաշրջափակման, այնպես էլ դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ։ Կան հարցեր նաև հայ-թուրքական հարաբրությունների կարգավորման առումով։ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, որ այդ գործընթացը սկսվի։Մեզ են միացել մեր իրանական հարևանները։ Այժմ դեռևս հանդիպումներ չեն կանխատեսվում։ Հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ իրենք պետք է թուրքերի հետ նախ ուղիղ շփվեն և հասկանան՝ ինչ է անհրաժեշտ անել։ Ես կարծում եմ, որ դա ամեն դեպքում, կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Այդ պատճառով՝ մենք առաջարկել ենք կոմպլեքսային տարբերակով այդ հարցերը քննարկել և խթանել ներգրավված կողմերին, որ նրանք արագ համաձայնության գան։ Իսկ մենք՝ ՌԴ-ն և Իրանը, պատրաստ ենք աջակցել», – նշել է Լավրովը։ Նա հավել է, որ ՌԴ-ն ուրախ կլինի, եթե Ադրբեջանը և ՀՀ-ն կարողանան պայմանավորվել ուղիղ կերպով։