
Սուդանում ինքնաթիռ է խոցվել, որում ռուսներ են եղել
Սուդանում բեռնատար ինքնաթիռ է խոցվել, որում ենթադրաբար ռուսներ են եղել։ Այս մասին հայտնել է աֆրիկյան երկրում ՌԴ դեսպանատունը, փոխանցում է TACC-ը։
Սուդանի արագ արձագանքման ուժերի ներկայացուցիչներն իրենց սոցցանցերում հայտնել են, որ ինքնաթիռը, որի անձնակազմում, ըստ նրանց, եղել են ՌԴ քաղաքացիներ, խփվել է երկրի արևմուտքում։