Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում հոկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 22–ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6…+8 աստիճան։