22 Հոտ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը Վրաստանին առաջարկել է եռօրյա պատերազմ հրահրել Ռուսաստանի դեմ. Իվանիշվիլի

Արևմուտքը Վրաստանին առաջարկել է եռօրյա պատերազմ հրահրել Ռուսաստանի դեմ. Իվանիշվիլի

Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, որը կտևի երեք-չորս օր, իսկ հետո երկիրը կսկսի պարտիզանական դիմադրություն։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ այս միջադեպից հետո վրացական քաղաքականությունը տանում է մի կուրս, որով փորձում է ավելի հավաքված ու կոշտ գործել։