22 Հոտ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղազախստանն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀԱՊԿ համաձայնագրում

Ղազախստանն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀԱՊԿ համաձայնագրում

Ղազախստանի Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀԱՊԿ կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրում։

Փոփոխությունները ենթադրում են ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ժամանակավոր ներկայության իրավական դաշտի բարելավում։

Ղազախական կողմն առաջարկում է կազմավորումներ ուղարկել այլ երկիր միայն կազմակերպության մեկ կամ մի քանի պետությունների վրա զինված հարձակման սպառնալիքի կամ կատարման դեպքում, ինչպես նաև կանխելու ճգնաժամային իրավիճակները, վերացնելու արտակարգ իրավիճակները, տրամադրելու մարդասիրական օգնություն, համատեղ վարժանքներ և անակնկալ ստուգումներ իրականացնելու համար։

Հոկտեմբերի սկզբին Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ-ի «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները։

Զորավարժություններին մասնակցել են Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինվորականներ։ ՀՀ-ն հրաժարվել է մասնակցել դրանց։ Միջոցառումները տեղի են ունեցել Բերեգ մարզադաշտում։ Զորավարժությունները ղեկավարում էր Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի օդային հարձակման ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալմազ Ջումակեևը։