
BRICS -ը կարող է խավարեցնել ամերիկյան միաբևեռ աշխարհը․ Փեզեշքիան
BRICS-ի անդամ երկրների փոխգործակցությունը կհանգեցնի միաբևեռ աշխարհի և ամերիկյան տոտալիտարիզմի դարաշրջանի ավարտին։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ միավորման գագաթնաժողովին Կազան մեկնելուց առաջ։
«Պետությունների ղեկավարները, ովքեր կմասնակցեն այս գագաթնաժողովին, կներկայացնեն իրենց տեսակետները BRICS-ի վերաբերյալ: Այս ուղևորությունը կարող է խավարել ամերիկյան միաբևեռ աշխարհը», – նշել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը նշել է, որ BRICS-ի երկրների ղեկավարները Կազանում կայանալիք գագաթնաժողովում կարևոր որոշումներ կկայացնեն՝ ուղղված ասոցացման աշխատանքներն ուժեղացնելուն։