ԱԺ-ն ընդունեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրինագիծը
Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։
Օրինագիծն ընդունվեց 67 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով, բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ, քանի որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են նիստը։