
Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանն ու նրա կինը
Հոկտեմբերի 22-ի գիշերը Բաքվի Նասիմի թաղամասում սպանվել են 85-ամյա Իոսիֆ Տկաչը և նրա կինը՝ Լյուդմիլա Տկաչը։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Իսլամ Խադիևին (ծնված 1973 թ.)։ Ընթանում է հետաքննություն։