ՀՀ-ն և Ադրբեջանը «Խաղաղության պայմանագրի» ճիշտ ճանապարհին են․ Պուտին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը «Խաղաղ պայմանագրի» առաջընթացի լավ նշան է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը, և սա իսկապես «Խաղաղ պայմանագրի» ճիշտ ճանապարհն է։ Այն, որ դուք կարողացաք մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ մեր աշխատանքի ընթացքում այսօր արդեն պլյուս է մեր այսօրվա միջոցառման համար»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը «ԲՐԻՔՍ+/աութրիչ» ձևաչափով գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպման ժամանակ՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։