Վրաստանում հետընտրական բախումներն անխուսափելի են․ Financial Times
Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում բախումները և անկարգությունները «գրեթե անխուսափելի են», քանի որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հաղթանակ են ակնկալում․ այս մասին գրում է Financial Times-ի բրիտանական հրատարակությունը։
«Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմադիր դաշինքն ասում են, որ իրենք հաղթելու ճանապարհին են՝ արդյունքի շուրջ բախումը բացառապես անխուսափելի դարձնելով», – գրում է թերթը։
Մինչ այս, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ եթե իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթի գալիք խորհրդարանական ընտրություններում, իրեն կարող են բանտ ուղարկել։ Այսպես է նախագահը պատասխանել լրագրողի հարցին, թե ինչ կլինի, եթե իշխող կուսակցությունը հաղթի։