Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԱԺ-ի վավերացրած հայ-ադրբեջանական փաստաթուղթը
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը» 67 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով, բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ, քանի որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են նիստը։