25 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործակալը ունի հրատապ հրաման՝ Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի

Գործակալը ունի հրատապ հրաման՝ Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի

«Վրացական երազանքի» հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է Թբիլիսիում։

«Մենք ունենք շատ պարզ ընտրություն. կա՛մ մենք ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ` Վրաստանի ժողովրդին, վրացական հասարակությանը, հոգ կտանի երկրի մասին, կա՛մ ընտրենք օտար պետության գործակալ, որը միայն դրսից ցուցումներով կգործի։ Դուք գիտեք, որ մեր հարևանությամբ պատերազմ է ընթանում։ Երկիրը, որը վերահսկում է գործակալներին, և որն այսօր, ցավոք, քաղաքականության մեջ է, ունի հրատապ խնդիր՝ ինչ-որ կերպ ներքաշել Վրաստանին ռազմական գործողությունների մեջ», – ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ այն տեղի կունենա ակնթարթորեն և երկրի զարգացման մասին հոգ տանելու փոխարեն երկրում կլինի աղետ ու ավերակ։

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր  խորհրդարանական ընտրություններ են։