26 Հոտ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում ընտրությունները հանգիստ են անցնում․ գրանցվել է մի քանի խախտում․ ԿԸՀ խոսնակ

Վրաստանում ընտրությունները հանգիստ են անցնում․ գրանցվել է մի քանի խախտում․ ԿԸՀ խոսնակ

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են հանգիստ, սակայն մի քանի ընտրատեղամասերում փոքր միջադեպեր են գրանցվել, ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։

Նա կուսակցությունների ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և դիտորդներին կոչ արեց չմիջամտել հանձնաժողովների աշխատանքին, չմիջամտել հանձնաժողովի անդամների գործառույթներին և պահպանել կանոնները։

Նրա խոսքով՝ մի տեղամասում արձանագրվել է, որ երկու քվեաթերթիկ է հանձնվել ընտրողին, իսկ մյուսում փորձ է արվել լուսանկարել քվեաթերթիկը, ինչը օրենքով արգելված է։