26 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին․ Վրաստանի նախագահ

Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին․ Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մասնակցել է երկրի խորհրդարանական ընտրություններին և քվեարկել է նոր Վրաստանի օգտին։

Նա քվեարկել է թիվ 67 հանրային դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։ Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, ինքը քվեարկել է նոր Վրաստանի օգտին։

«Ցանկանում եմ շնորհավորել ողջ Վրաստանին այսօրվա երջանիկ օրվա համար։ Այս անգամ քվեարկել եմ ոչ թե ում, այլ ինչի համար։ Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին, այն Վրաստանի համար, որի համար ես եկել եմ այս երկիր 22 տարի առաջ, որի համար իմ նախնիները աղոթել են։ Ես քվեարկել եմ Վրաստանի օգտին, որի համար, վստահ եմ, աղոթում է ողջ Վրաստանը։ Այս երեկո մենք բոլորս կլինենք հաղթողներ: Պարտվողներ չեն լինի, քանի որ հաղթելու է Վրաստանը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։