Վրաստանի Մանուելի քաղաքի 69-րդ ընտրատեղամասի ձայներն անվավեր են ճանաչվել
Վրաստանի Մանեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով նշված ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում նշված ընտրատեղամասում լցոնումներ էին եղել։ Ընտրատեղամասը փակվել էր րոպեներ անց, հարուցվել է քրեական գործ։ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են 08։00-ից ու մինչ այս պահն արդեն գրանցվել են բազում խախտումներ և ծեծկռտուք։