26 Հոտ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել

Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի կարողանում կապ հաստատել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ՝ քննարկելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը։

Զուրաբիշվիլին տեսաուղերձ է հրապարակել ու դրա միջոցով իր անհանգստությունը հայտնել տեղի ունեցողի կապակցությամբ։

«Ուզում եմ դիմել ՆԳ նախարարին, ում հետ, ցավոք, չեմ կարողանում կապ հաստատել, իմ աշխատակազմը չի կարողանում կապ հաստատել նրա տեղակալի հետ, չի գործում նաև կառավարության պաշտոնական գիծը։ Ուզում եմ դիմել ՆԳ նախարարին ու կոչ անել, որ ոստիկանությունն ավելի արագ ու արդյունավետ արձագանքի միջադեպերին»,- ասել է Զուրաբիշվլինին՝ տեսաուղերձում։

Նա հայտարարել է, որ տարբեր տեղամասերում բռնության գործադրման մասին փաստեր ունի, ընտրատեղամասերում լարված իրավիճակի առկայությունն անընդունելի է։