27 Հոտ
2024
7.5° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարված եւ թեժ խորհրդարանական ընտրություն՝ Վրաստանում

Լարված եւ թեժ խորհրդարանական ընտրություն՝ Վրաստանում

Կայացավ Վրաստանի խորհրդարանական ընտրությունը։ ԿԸՀ նախնական տվյալներով հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ հավաքելով 53,28 տոկոս ձայն։ Իսկ Սաակաշվիլիի «Միասնություն-ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է ընդամենը 9,83 տոկոս։

Նշենք, որ ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո երկու կողմերը սկսեցին խոսել իրենց հաղթանակի մասին։ Յուրաքանչյուրն սկսեց նշել հաղթանակը։ Վրաստանի դեռ գործող նախագահն էլ իր հերթին հայտարարել էր, թե հաղթել է ընդդիմությունը՝ հավաքելով 52 տոկոս ձայն։ Հունգարիայի վարչապետն էլ իր հերթին էր շնորհավորական գրառում կատարել , բայց ի տարբերություն Սալոմե Զուրաբիշվիլիին, նա շնորհավորել էր «Վրացական երազանքին»։

Հատկանշական է, որ մինչ խորհրդարանական ընտրությունը՝ երկրում սկսվել էր նախագահին իմպիչմենտ հայտնելու գործընթացը։

Ամփոփելով Վրաստանում կայացած ընտրությունը նշենք, որ այն հարթ չի ընթացել։ Տարբեր ընտրատեղամասերում գրանցվել են լցոնումներ, ծեծկռտուք, անգամ հարձակվել են ընդդիմության շտաբի վրա։