26 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեղաշրջում անելու համար պետք է ունենալ հասարակության աջակցությունը. Կալաձե

Հեղաշրջում անելու համար պետք է ունենալ հասարակության աջակցությունը. Կալաձե

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է երկրում հեղաշրջում և հեղափոխություն կազմակերպելու՝ ընդդիմության անկարողության մասին, հայտնում է NewsGeorgia-ն։

«Ընդդիմությունը երկրում հեղաշրջում կամ հեղափոխություն կազմակերպելու հնարավորություն չունի»,-  խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Երբ դուք հեղաշրջում եք անում, պետք է ունենաք հասարակության և ժողովրդի աջակցությունը։ Այսօր ընդդիմությունը՝ այս արմատական խմբավորումը, պարտություն է կրել»,- պարզաբանել է Կալաձեն։

Նա զգուշացրել է, որ ցանկացած անօրինական քայլի «կհետևի պետության կողմից խիստ կոշտ արձագանքը»։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրության նախնական տվյալներով հաղթել է «Վրացական երազանքը»։