26 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն չունի

«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն չունի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը չի հաջողվի սահմանադրական մեծամասնություն ստանալ նոր խորհրդարանում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների նախնական արդյունքներով։ Գրում է NewsGeorgia-ն։

Բանն այն է, որ քվեաթերթիկների 72%-ն ամփոփվել են։ Այդ տվյալներով «Վրացական երազանքը» հավաքել է 53% և կստանա 88 մանդատ։

Սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ է առնվազն 113 պատգամավոր։ Հետևաբար «Վրացական երազանք» չի կարող իրականացնել սահմանադրության փոփոխություն և ընդդիմությանը հակասահմանադրական ճանաչել։ 88 մանդատը չի բավականացնի անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար։