Վրաստանի ժողովուրդն ընտրել է լուսավոր, եվրոպական ապագա․ Կոբախիձե
Վրաստանի ժողովուրդը երկրի համար ընտրել է խաղաղություն, զարգացում և լուսավոր, եվրոպական ապագա․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեն։
«Ընտրությունները կարևոր են ցանկացած երկրի կյանքում, և այս կարևորագույն պահին վրաց ժողովուրդը աջակցեց մեզ և կատարեց միակ, անվիճելի ընտրությունը։ Մենք հանրությանը ասացինք, որ այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի, այս ուղերձը միանշանակ հասավ ընտրողներին, և սրանով է պայմանավորված խորհրդարանական ընտրություններում ժողովրդի՝ աննախադեպ մասնակցությունը»,- ճեպազրույցում ասել է Իրակլի Կոբախիձեն։
Խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի սովորականի պես, խորհրդարանը կսկսի աշխատանքները, կառավարությունը կհաստատվի, և մեր երկրում գործընթացները կշարունակվեն սովորական ռեժիմով, ընդգծել է վարչապետը։