Վրաստանի նախագահը հանդես կգա արտակարգ հայտարարությամբ
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ 21։00-ին Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ։ Սպասվում է, որ նա մեկնաբանելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընտրություններից առաջ Զուրաբիշվիլին բացահայտորեն աջակցում էր ընդդիմությանը, նրա նախաձեռնությամբ էր, որ հիմնական ընդդիմադիր ուժերը երկրում ստորագրեցին պրոեվրոպական օրենքներ։