24 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են «Խաղաղության պայմանագրի» շուտափույթ կնքման հարցում. այս մասին հայտնում է «Sputnik» գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Դա համապատասխանում է ամբողջ ԱՊՀ-ի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերին, կարծում է Սերգեյ  Լեբեդևը։

«Ռուսաստանը և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հրվ. Կովկասում իրավիճակի կայունացմամբ, որովհետև դա շատ մեծ հնարավորություններ է բացում: Այդ ժամանակ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները», – ասել է Լեբեդևը:

Նրա խոսքով՝ այս առումով առաջարկները շատ են՝ և՛ Երևանից, և՛ Բաքվից։

«Առաջարկները ողջամիտ են, քանի որ դրանք տնտեսապես ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանին և Կասպից ծովի մյուս հարևաններին՝ Թուրքմենստանին, օրինակ՝ Իրանին և այլն»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։