28 Հոտ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա ընտրությունների տոտալ կեղծիք էր. Սալոմե Զուրաբիշվիլի

Սա ընտրությունների տոտալ կեղծիք էր. Սալոմե Զուրաբիշվիլի

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընտրողներին, ովքեր քվեարկել են Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Դուք շատ էիք, դուք հաղթեցիք այս ընտրություններում և ոչ ոք իրավունք չունի մեզնից խլել այս եվրոպական ապագան։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր շատ անհավասար պայմաններում պայքարել են հանձնաժողովներում՝ ձեր ձայնը պաշտպանելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լրագրողներին, ովքեր էլ ավելի վատ պայմաններում պայքարեցին, որպեսզի բոլոր խախտումները հնարավորինս արձանագրվեն։

Այնքան շատ էին խախտումները, այնքան տարբեր ձևերի, որ գործնականում անհնար էր բոլորը արձանագրել։

Շատ արտասովոր բանի ականատես եղանք. սա լրիվ կեղծիք էր։ Ձեր ձայների ամբողջական խլումն էր սա: Օգտագործվել են բոլոր այն մեթոդները, որոնք մենք տեսել ենք, ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործվել են կեղծարարությունը սպիտակեցնելու համար: Նման բան երբեք չի եղել։ Մենք ռուսական հատուկ գործողության ականատես ու զոհ ենք դարձել, կարելի է ասել։ Հիբրիդային պատերազմի նոր ձևերից մեկը, որն իրականացվել է մեր ժողովրդի և երկրի նկատմամբ»,- ասել է նախագահը։