ԵԽ նախագահը հորդորում է Վրաստանին հետաքննել ընտրախախտումներն ու հաստատել եվրոպական ուղեգիծը
ԵԽ նախագահ Շառլ Միշելը Վրաստանի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է արել՝ նշելով, որ ԵԽ-ն ուշադրությամբ հետևել ու ծանոթացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների նախնական գնահատականին:
ԿԸՀ-ին և այլ համապատասխան մարմիններին կոչ է արվում անհապաղ հետաքննել ընտրությունների հետ կապված բոլոր խախտումներն ու մեղադրանքները:
Միշելը Վրաստանի իշխանություններին հորդորել է կրկին հաստատել իրենց նվիրվածությունը եվրոպական ուղեգծին՝ հետևելով հունիսի և հոկտեմբերի Եվրոպական խորհրդի նիստերի եզրակացություններին:
Այժմ հատկապես կարևոր է կառուցողական և ներառական երկխոսությունը բոլոր քաղաքական ուժերի միջև:
Եվրոպական խորհուրդը նոյեմբերին կքննարկի իրավիճակը և կորոշի հետագա քայլերը Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում։