28 Հոտ
2024
13.8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաղթանակ զբոսայգու լճում դի է հայտնաբերվել․ ABC media-ին մանրամասներ է հայտնել Գոռ Աբրահամյանը

Հաղթանակ զբոսայգու լճում դի է հայտնաբերվել․ ABC media-ին մանրամասներ է հայտնել Գոռ Աբրահամյանը

Հոկտեմբերի 28-ին Հաղթանակ զբոսայգու «Արևիկ» արհեստական լճակում դի է հայտնաբերվել։ ABCmedia-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սպանվել, ինքնասպան է եղել, թե խեղդվել քննության ենթակա հարցեր են։ Մենք ստացել ենք հաղորդում այն մասին, որ լճակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս պահին քննիչները դեպքի վայրում անհետաձգելի գործողություններ են կատարում, միջոցներ ձեռնարկում հայտնաբերված անձի ինքնությունը, լճակում հայտնվելու հնարավոր հանգամանքները պարզելու համար»,- ասել է Գոռ Աբրահամյանը։