
ՌԴ-ն չի միջամտել Վրաստանի ընտրություններին. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհիմն է անվանել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին իբր միջամտելու մեջ Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները:
«Հենց մի բան է լինում,որ սկսում են Ռուսաստանին մեղադրել միջամտության մեջ։ Ո՛չ, դա այդպես չէ, միջամտություն չի եղել… Սա վրաց ժողովրդի ընտրությունն է։ Հիմա շատ կարևոր է, որ երրորդ երկրներ չմիջամտեն այս ընտրությունների արդյունքներին», – նշել է Պեսկովը
Նախագահի մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ չգիտի՝ արդյո՞ք Սալոմե Զուրաբիշվիլին իրավասու է չճանաչել քվեարկության արդյունքները, բայց «ամեն դեպքում, դա ներքին վրացական հարց է»։