24 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բորելը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հետին պլան է մղվել

Բորելը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հետին պլան է մղվել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունն այժմ հետին պլան է մղվել։

«Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, վկայում է այն մասին, որ մենք կորցրել ենք մարդասիրության զգացումը»,- ասել է դիվանագետը՝ RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Մենք այնքան էլ չենք խոսում Ուկրաինայի պատերազմի մասին, թվում է՝ այն ավարտվել է, բայցվստահեցնում եմ ձեզ, այն չի ավարտվել, այն շարունակվում է և շարունակվում է նույն ինտենսիվությամբ»,- հավելել է նա։

Բորելի խոսքով՝ նա արդեն չգիտի, թե քանի բանաձև է խախտել Իսրայելը, այն հայտարարությունները, որ պետք է կրակը դադարեցվի, ենթադրում է հնարավորությունների չափ ջանք, ու քանի դեռ Գազայում և Լիբանանում շարունակվում է պատերազմը, աշխարհն ապրելու է կայծի վրա՝ սպասելով կրակի բռնկման։