Մենք շուտով բարի լուրեր կլսենք. Էրդողանը՝ Երևան-Բաքու խաղաղության գործընթացի մասին
Անկարան կշարունակի համակարգված աշխատանքը Բաքվի հետ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման գործընթացի հարցում․ այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք անկեղծ ենք համարում եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Տևական խաղաղության համար այժմ կա եզակի հնարավորություն։ Հուսով ենք, որ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել գործընթացը, և մենք շուտով բարի լուրեր կլսենք։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ «3+3» տարածաշրջանային հարթակն արդյունավետ է, և Անկարան ցանկանում է այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։