26 Դեկ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել. Աբրահամյան

Հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել. Աբրահամյան

Հայաստանյան իշխանությունների հավաստիացումներն ու պնդումները, թե ադրբեջանական զորքերը սահմանազատման արդյունքում, ինչ-որ փուլում, դուրս են բերվելու ՀՀ ինքնիշխանության տարածքից, որևէ լուրջ հիմնավորում չունեն․ այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նույնիսկ կնքված փաստաթղթերի, միջազգային բանաձևերի կամ միջազգային իրավունքի առկայությունը տարբեր երկրների հետ չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց և ստանձնած պարտավորությունները կատարելուց:

Այս ամենի համատեքստում, Հայաստանի իշխանության ձեռք բերված պայմանավորվածությունները նույնիսկ փաստաթղթային առումով են խոցելի և Ադրբեջանի համար, ըստ իրավիճակի գործելու հնարավորություն են տալիս:

Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել»,- գրել է նա։