29 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 440 հազար մարդ լքել է Լիբանանը․ ՄԱԿ

Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 440 հազար մարդ լքել է Լիբանանը․ ՄԱԿ

Առնվազն 440 հազար փախստական լքել է Լիբանանն այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Իսրայելի ռազմական գործողությունը շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ․ այս մասին հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։

Ինչպես նշվում է զեկույցում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ից ի վեր Լիբանանի և Սիրիայի սահմանը հատել է մոտ 440 հազար մարդ։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ևս 22 հազար լիբանանցի տեղափոխվել է Իրաք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Իսրայել «Հեզբոլլահի» դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ է հասցրել լիբանանյան տարածքում շիական կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարել է հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։