28 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ԵԽ-ին մեղադրել է երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ԵԽ-ին մեղադրել է երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանին մեղադրել է նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը՝ COP29-ը, երկրի վրա որպես քաղաքական ճնշման զենք օգտագործելու համար։

«Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, որի լուծումը պահանջում է միասնություն, սակայն այս հարցն օգտագործվում է Ադրբեջանի դեմ ուղղված օրակարգ առաջ քաշելու համար»,- օրենսդիր մարմնի լիագումար նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակը։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձևն ընդունել է 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ Բանաձևում եվրոպացի պատգամավորները վերահաստատել են իրենց պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձևում արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն որակվել է էթնիկ զտում: Ընդունված բանաձևով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում և արտերկրում։