27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը դժգոհ է Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքներից

Բայդենը դժգոհ է Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքներից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոր մտահոգություն է հայտնել Վրաստանի՝ ժողովրդավարությունից նահանջելու կապակցությամբ և կոչ է արել հանրապետության իշխանություններին երկխոսության գնալ ընդդիմության հետ՝ հոկտեմբերի 26-ի քվեարկությունից հետո «ընտրությունների արդարացիությունը» վերականգնելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տունը:

Բայդենը «խորը մտահոգություն» է հայտնել Թբիլիսիի՝ ժողովրդավարությունից նահանջելու կապակցությամբ, ինչն, ըստ նրա, պայմանավորված է օրենքների ընդունմամբ, որոնք «ռուսական օրենքների հայելային պատկերն են, որոնք սահմանափակում են հիմնարար ազատությունները և նեղացնում են անկախ քաղաքացիական հասարակության տարածքը։

«Վերջին խորհրդարանական ընտրությունները Վրաստանում հոկտեմբերի 26-ին ուղեկցվել են վարչական ռեսուրսի բազմաթիվ փաստագրված չարաշահումներով, ինչպես նաև ընտրողների ահաբեկմամբ և հարկադրանքով», – ասել է Բայդենը։