27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարցն այն չէ, թե որտե՞ղ է այն կայանում, այլ այն, թե ինչպե՞ս է այն կայանում․ Շվեյցարական հեռուստահաղորդման անդրադարձը COP29-ին

Հարցն այն չէ, թե որտե՞ղ է այն կայանում, այլ այն, թե ինչպե՞ս է այն կայանում․ Շվեյցարական հեռուստահաղորդման անդրադարձը COP29-ին

Շվեյցարիայի ազգային հեռարձակման ընկերության ստորաբաժանումը՝ SWI swissinfo.ch -ն, անդրադարձել է Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք COP29-ին։

Ինչպես նշվել է, մեծաքանակ նավթ և գազ արտահանող Ադրբեջանն այս տարի կընդունի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ COP29-ը։ Մարդու իրավունքնների խախտումները երկրում ռեկորդային են։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան հաղորդման ընթացքում նշել է, որ կլիմայի փոփոխության վրա ազդելու համար անհրաժեշտ են իրականցնել կարևոր գործողություններ, ինչը պահանջում է անկախ քաղաքացիական հասարակության մասնակցություն։ Իսկ Ադրբեջանում տասնյակ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ակտիվիստներ ձեռբակալված են շինծու գործերով։

«ՄԱԿ-ը պետք է վստահ լինի, որ գագթնաժողովն ընդունող երկրի համաձայնագիրը պարունակում է կետեր, որը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանն ազատորեն մասնակցել այս կարևոր իրադարձությանը։ Հարցն այն չէ, թե որտե՞ղ է այն կայանում, այլ այն, թե ինչպե՞ս է այն կայանում», – նշել է Գոգիան։