
Գործադուլ և դասադուլ՝ Ագրարային համալսարանում
Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում: Այս պահին ակցիայի մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ քայլում են դեպի Կառավարություն, որտեղ ևս ակցիա են իրականացնելու:
Պատճառը ԿԳՄՍ նախարարությունից աջակցություն չստանալն է, ակցիայի մասնակիցները պնդում են՝ նախարարությունը լիցենզիա չի տրամադրում բուհում ներդրվող նոր կրթական ծրագրերի համար։
Դասախոսները և ամբիոնի վարիչները դեմ են նաև Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշմանը: