22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան «սիրախաղ» է սկսել ՌԴ-ի հետ

ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան «սիրախաղ» է սկսել ՌԴ-ի հետ

ՆԱՏՕ-ն Հունգարիային մեղադրում է Ռուսաստանի հետ «սիրախաղի» մեջ, գրում է Politico-ն։

Ծայրահեղ կետը Հունգարիայի ներկայացուցիչների բացակայությունն էր նախորդ օրը ՆԱՏՕ-ի դեսպանների և ռազմական կցորդների հանդիպմանը։

«Հանդիպումը օգտակար հնարավորություն կլիներ Հունգարիայի համար բացատրելու իր քայլերը դաշնակիցներին, սակայն նրա ներկայացուցիչները բացակայում էին քննարկումից»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետների խոսքերը։

ՆԱՏՕ-ի համբերությունը գրեթե հասել է իր «եռման կետին», նշել են նյութի հեղինակները։

Մինչ Հունգարիան ներկա չէր ՆԱՏՕ-ի հանդիպմանը, երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն ելույթ էր ունենում Բելառուսի անվտանգության համաժողովում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և Սիրիայի արտգործնախարար Բասամ Սաբբաղի կողքին:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, չնայած նա ղեկավարում է մի երկիր, որը ՆԱՏՕ-ում է արդեն 25 տարի, առաջ է քաշում տնտեսական չեզոքության հայեցակարգը, ներառյալ «արևմտյան ավանդական դասավորվածությունից անցում»:

Հունգարիան արգելափակում է ԵՄ-ի՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար գումարը վերադարձնելու ջանքերը, և դժվարացրել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու հնարավորությունը Կիևի ֆինանսավորման համար: Չնայած Օրբանի վերաբերյալ մտահոգություններին՝ՆԱՏՕ-ի այլ երկրների բարձրաստիճան դիվանագետները մի քանի անգամ, անանունության պայմանով, լրատվամիջոցներին ասել են, որ չեն բացառում, որ հունգարացի պաշտոնյաները հետախուզական տվյալներ են փոխանակումից կամ քննարկում դրանք:

«Յուրաքանչյուր դաշնակցի լիովին հասանելի են ՆԱՏՕ-ի բոլոր փաստաթղթերը, ներառյալ գաղտնիները», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Կամիլ Գրանդը: