ՌԴ-ի և Իրանի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կծառայի տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և անվտանգությանը. Լավրով
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պատրաստվում է մոտ ապագայում ստորագրման։ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն կլինի Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին առաջիկա համաձայնագիրը»,- նշել է նա։
Լավրովի խոսքով՝ համաձայնագիրը կամրագրի պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու կողմերի ցանկությունը և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։