Էրեբունու ՁՊՀ-ում 9 քաղաքացի է պահվում, որոնց մեղքը մեկն է՝ դեմ են իշխանություններին․ պատգամավորներն են այցելել նրանց
Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ձերբակալման հիմքում եղած հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա: Իշխանությունը նաև այս փուլում նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել բոլոր այն քաղաքացիները, ովքեր որևէ ձևով փորձում են բարձրաձայնել երկրում առկա անարդարությունների, ժողովրդավարության բացակայության և իշխանության տապալումների մասին»,-գրել է նա:
Ավելի վաղ ՁՊՀ էին այցելել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Մհեր Սահակյանը։
«Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ-ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը։
Հրապարակում եմ ցանկը՝
- Հայկ Նիկողոսյան
- Աղվան Արշակյան
- Վիգեն Ազատյան
- Արա Մկրտչյան
- Նիկոլայ Քոչարյան
- Մուշեղ Նավասարդան
- Հովհաննես Ավետիսյան
- Միքայել Օհանյան
- Արտեմ Խառատյան։
Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցեարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին»,-գրել է նա։