Տեղումներ չեն սպասվում․ եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-5-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 1–ի ցերեկը կլինի +16…+18 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 8-10 աստիճան տաքություն։