
Իրանը պատրաստվում է հարվածել Իսրայելին Իրաքի տարածքից. Axios
Իրանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից հարվածել Իսրայելին՝ ի պատասխան վերջին հարձակման․ այս մասին այտնում են Axios-ի աղբյուրները։
«Հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Թեհրանը, մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, կարող է մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների կիրառմամբ գործողություն իրականացնել։ Իրաքի տարածքից հարձակումը, Իրանի փորձն է խուսափել Իսլամական Հանրապետության ռազմավարական օբյեկտների վրա իսրայելական ևս մեկ հարձակումից։ ԱՄՆ-ն տեղյակ չէ, թե արդյոք Իրանի իշխանությունները որոշում են կայացրել մոտ ժամանակներս հարված հասցնել»,- գրում է հրատարակությունը։