ԱՄՆ-ն ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգի պաշտոնականացումը»
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ընթացակարգի կանոնակարգի պաշտոնականացումը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։
«Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։