22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում ստեղծվել է «Բաքուն բոյկոտող կոալիցիա»՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին էթնիկ զտումների համար

ԱՄՆ-ում ստեղծվել է «Բաքուն բոյկոտող կոալիցիա»՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին էթնիկ զտումների համար

Այս շաբաթ անհատների և կազմակերպությունների նոր ոչ պաշտոնական կոալիցիան, որը դեմ է Ադրբեջանի կողմից իրականցված ցեղասպանությանը/էթնիկական զտմանը, սկսել է Բաքվին բոյկոտելու մուլտիմեդիա արշավ,հայտնել է Mirror Spectator-ը:

Անմիջական ուշադրության կենտրոնում է մարդկության դեմ անցյալում, ներկայում և ապագայում ադրբեջանական հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացումը և Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին (COP29) միջազգային մասնակցությունը և հովանավորությունը կանխելը:

Բաքվի «Բոյկոտելու» կոալիցիայի արշավը նախաձեռնվում է բազմաթիվ սոցիալական մեդիա հարթակներում, հեռուստատեսային ծրագրերում և փոդքասթերում ամբողջ Ամերիկայում: COP 29-ը բոյոտելու կոչերով ցուցանաներ են տեղադրվում այնպիսի կառույցների մոտ, ինչպիսիք են ադրբեջանական և բրիտանական դեսպանատները, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը, Պետքարտուղարությունը, Սպիտակ տունը, ԱՄՆ Կապիտոլիումը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Կայուն էներգիայի բիզնես խորհուրդը, Meta-ն և Amazon-ը: Գրառումները ունեն նմանատիպ բովանդակություն՝ «Ատո՞ւմ եք աղտոտողներին: Ադրբեջանը ձեզ համար բջիջ ունի», «Ցեղասպանությա՞ բարեկամն եք: Կանաչ լույս վառեք դրա համար COP29-ում»; «Ատո՞ւմ եք աղտոտվածությունը։ Բոյկոտե՛ք Բաքուն». «Ցեղասպանությունը լա՞վ է: Միացե՛ք Greenwash-ին COP29-ում» և «Սիրո՞ւմ եք Հիսուսին: Ադրբեջանը ատում է Նրան»։

Կոալիցիան նաև այս շաբաթ նամակներ է ուղարկել միջազգային գործակալություններին, բնապահպանական խմբերին և COP 29-ի հովանավորներին՝ կոչ անելով չմասնակցել գագաթնաժողովին, թույլ չտալ ադրբեջանական վարչակարգի օրինականացումը, կանաչ լույս չվառել նրա ցեղասպանական գործունեության համար: Հասցեատերերի թվում են նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարները, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, Կլիմայի գործողությունների ցանցի և Greenpeace-ի ղեկավարները, Meta-ի, Amazon-ի և United Airlines-ի բարձրագույն ղեկավարները:

Կոալիցիայի և նրա քարոզարշավի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք BoycottBaku.org: