ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթը կարող է ստորագրվել առաջիկա ամիսներին․ փորձագետ
Բաքվի և Երևանի բանակցություններում առաջընթաց կա, բայց բեկում չկա, գործընթացը ձգձգվել է, Известия-ի հետ զրույցում նշել է «Պոլիլոգ» խմբի փորձագետ Գլեբ Բելյակովը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն իսկապես ձգվել է։ Կազանում BRICS+ գագաթնաժողովը դարձավ հարթակ, որտեղ Ալիևը և Փաշինյանն ակտիվորեն քննարկել են ապագա խաղաղության ուրվագծերը։ Համաձայնություն կա, հարցը մանրամասների մեջ է։ Մնում է երկու առանցքային հարց»,- նշել է նա։
Առաջին հարցը, պարզաբանել է քաղաքագետը, Բաքվի պահանջն է՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և դրանից հանել Լեռնային Ղարաբաղին վերամիավորվելու մասին կետը։ Երկրորդ կետը «Զանգեզուրի միջանցքն» է, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի էքսկլավի հետ։ Բելյակովը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ առաջ են գալիս երրորդ երկրների շահերը, ինչը բարդացնում է բանակցային գործընթացը։
«Կարելի է կարծել, որ փաստաթուղթը կստորագրվի առաջիկա ամիսներին։ Այնուամենայնիվ, ռիսկերը միշտ էլ մնում են, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է»,- եզրափակել է կայքի զրուցակիցը։