Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում նոյեմբերի 4-ին սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ. այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ը և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կլինի 12-14, երեկոյան՝ 7-9 աստիճան։