Հայտնի է Մոլդովայի նախագահի ընտրության առաջատարը
Մոլդովայի ընտրություններում քվեաթերթիկների 99,46 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ գործող նախագահ Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 55,22 տոկոսը, Ստոյանոգլոյի օգտին՝ 44,78 տոկոսը․ այս մասին հայտնում է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Սանդուն հայտարարել է, որ այս ընտրություններում հաղթել է Մոլդովան, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին երկրում և արտերկրում ու խոստացել է լինել բոլոր մոլդովացիների նախագահը:
Գործող նախագահը առաջատարն է դրսից ստացված ձայների շնորհիվ. հենց Մոլդովայում բնակիչների մեծ մասն ընտրել է Ստոյանոգլոյին:
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ին։