24 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փեզեշքիանը հնարավոր է համարել փոխոխությունը Իսրայելին հարվածելու որոշման մեջ՝ հրադադարի դեպքում

Փեզեշքիանը հնարավոր է համարել փոխոխությունը Իսրայելին հարվածելու որոշման մեջ՝ հրադադարի դեպքում

Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը․ գրում է IRNA գործակալությունը։

«Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան։ Միայն նրանց վարքագծի վերանայումը, հրադադարի համաձայնությունը և տարածաշրջանում անմեղ մարդկանց սպանությունը կարող են ազդել, թե մենք ինչպես արձագանքենք և ինչ ուժով», – ասել է նա։

Տարածաշրջանում լարվածության սրման ողջ պատասխանատվությունը Փեզեշքիանը դրել է Իսրայելի վրա, որը «չնայած [Թեհրանի] զսպվածությանը և որոշ երկրների խորհուրդներին, շարունակեց իր հանցագործությունները և ընդլայնեց իր ագրեսիայի շրջանակը»: