Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական կայանալիք ընտրություններից առաջ վաղաժամկետ քվեարկությունից օգտվել է ավելի քան 78 միլիոն ԱՄՆ քաղաքացի․ այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Ավելի քան 42,6 մլն մարդ անձամբ է այցելել ընտրատեղամասեր, մոտ 35,3 մլն-ը քվեարկել է փոստով։
ԱՄՆ-ում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը մոտավորապես 168 միլիոն է: Առավել մեծ ակտիվություն է գրանցվել Տեխասում (8,9 միլիոն ձայն), Ֆլորիդայում (8,1 միլիոն), Կալիֆոռնիայում (7,6 միլիոն), Հյուսիսային Կարոլինայում (4,4 միլիոն):
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար մրցակցում են՝ Հանրապետական Դոնալդ Թրամփը և Դեմոկրատ Քամալա Հարիսը։