23 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սունդուկյան թատրոնում իրավիճակը լարվել է. «Գոյի» դերասանները լքել են դահլիճը

Սունդուկյան թատրոնում իրավիճակը լարվել է. «Գոյի» դերասանները լքել են դահլիճը

«Գոյ» թատրոնի անձնակազմը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էր՝ վերցնելու իր թատրոնի բանալիները։ Ավելի վաղ անձնակազմը դիմել էր Արդարադատության նախարարություն, որն էլ իր հերթին հղում էր արել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածին, ըստ որի՝ նախարարության որոշումն իրավաչափ չէ։

Սունդուկյանի տնօրենը լրատվամիջոցներին և «Գոյ»-ի ներկայացուցիչներից հրավիրեց թատրոն, սակայն ներսում իրավիճակը լարվեց։ Սունդուկյանի տնօրեն Վարդան Մկրտչյանը տեղում մամուլի ասուլիս կազմակերպեց, ինչը դուր չեկավ «Գոյի» ներկայացուցիչներին։ Նրանք լքեցին թատրոնը՝ պնդելով, որ եկել են իրենց թատրոնի բանալիների հետևից, ոչ թե լսելու Մկրտչյանի ասուլիսը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը լուծարվել և միավորվել էր Սունդուկյանին։