24 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի ընտրությունների հետ մեկտեղ դոլարի փոխարժեքը նվազում է. Reuters

ԱՄՆ-ի ընտրությունների հետ մեկտեղ դոլարի փոխարժեքը նվազում է. Reuters

ԱՄՆ դոլարն անկում է ապրում, քանի որ ներդրողները պատրաստվում են այս շաբաթ համաշխարհային տնտեսության պոտենցիալ շրջադարձին, քանի որ Միացյալ Նահանգներն ընտրում է նոր առաջնորդին։ Դա, ամենայն հավանականությամբ, նորից կնվազեցնի տոկոսադրույքները, ինչը մեծ ազդեցություն կունենա պարտատոմսերի եկամտաբերության վրա, հայտնել է Reuters-ը։

Դոլարի ինդեքսը նվազել է 0,1%-ով՝ հասնելով 103,80-ի։ ԱՄՆ գանձապետարանի եկամտաբերությունը նվազել է 5 բազիսային կետով:

«Դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը և հանրապետական Դոնալդ Թրամփը հավասր ձայներ ունեն հարցումների արդյունքում, և հաղթողը կարող է հայտնի լինել միայն քվեարկության ավարտից օրեր անց», – նշել է Reuters-ը:

Վերլուծաբանները կարծում են, որ ներգաղթի, հարկերի կրճատման և մաքսատուրքերի վերաբերյալ Թրամփի քաղաքականությունը ճնշում կգործադրի գնաճի, պարտատոմսերի եկամտաբերության և դոլարի վրա:

«Շուկաները, ըստ երևույթին, խստացնում են առևտրի ծավալները, և մենք կասկածում ենք, որ մոտակա երկու օրվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի որոշակի աննորմալ տեղաշարժ կունենա՝ կապված լարված և խիստ հակասական ԱՄՆ ընտրությունների հետ»,- նշել է ING-ի արժույթի ստրատեգ Ֆրանչեսկո Պեսոլեն:

Հավանական է, որ պահուստային համակարգը հինգշաբթի օրը կորոշի իջեցնել տոկոսադրույքները ստանդարտ 25 բազիսային կետով: Անգլիայի բանկը ևս պատրաստվում է խորհրդակցություն անցկացնել և ակնկալվում է, որ նույնպես կնվազեցնի տոկոսադրույքները 25 բազիսային կետով: