24 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է արդարադատության նորանշանակ նախարարն ու ի՞նչ ճանապարհ է անցել

Ո՞վ է արդարադատության նորանշանակ նախարարն ու ի՞նչ ճանապարհ է անցել

Անկուսակցական Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար։ Չնայած կուսակցական պատկանելիություն չունենալուն՝ դեռ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանին ՔՊ-ականներն իրենց թիմակիցն էին համարում։

Այդ մասին հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Սրբուհի Գալյանը մեր քաղաքական թիմի անդամ է»,-ասել էր Պապոյանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ ընդգծել էր՝ հենց Գալյանի թեկնածության վրա են կանգ առել, քանի որ նա երկար ժամանակ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել։

Վերհիշենք՝ ով է Գալյանն ու ինչ կարիերա է ունեցել՝ նախքան արդարադատության նախարար նշանակվելը։

32-ամյա իրավաբանն Արդարադատության նախարարություն կգա Գլխավոր դատախազությունից։ Նա գլխավոր դատախազի տեղակալն էր և համակարգում էր ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը:

Աշխատանքային գործունեություն սկսել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում կրթություն ստանալուն զուգահեռ։  Եղել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության փորձնակ, ապա՝ նույն ընկերությունում կրտսեր իրաբավան։

2018 թվականին նշանակվել է Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, ապա՝ ՀՔԾ իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ, 2019-ին նշանակվել է արդարադատության փոխնախարար։

Գլխավոր դատախազի տեղակալ էր նշանակվել 2020թ․-ի սեպտեմբերից։

Դասավանդում է ԵՊՀ-ում և Արդարադատության ակադեմիայում։