26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շոյգուի նախագահությամբ Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի նիստ

Շոյգուի նախագահությամբ Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի նիստ

Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան 12-րդ նիստը, որը նախագահում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

«Շոյգուն կներկայացնի միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի մասին զեկույց և կտեղեկացնի ԱՊՀ-ում մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքների մասին»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը կմասնակցեն ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները, ԱՊՀ գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը և Մոլդովայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարսել Ցենուշան։ Շոյգուի խոսքով՝ մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների համագործակցությանը սպառնացող վտանգների հետ կապված հարցերի լայն շրջանակ։